Արթուր Ալեքսանյանը շարք է վերադառնում

Արթուր Ալեքսանյանը շարք է վերադառնում

Հունահռոմեական ոճի ըբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկար դադարից հետո վերադառնում է: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին մայիսի 23-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գավաթի խաղարկությանը կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գևորգ Ալեքսանյանը: Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը: