Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար

20 մայիսի 2019 թ., Երևան. Beeline-ն անցկացնում  է VDSL տեխնոլոգիայով գերարագ ֆիքսված ինտերնետին միացման ակցիա, որը նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար և կտևի մինչև 2019 թ․ օգոստոսի վերջը։ Ակցիայի շրջանակում կորպորատիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ի VDSL ինտերնետին՝ 15, 30 и 90 Մբիթ/վրկ․ արագությամբ, իսկ ամսական բաժանորդավճարը կկազմի համապատասխանաբար 6000, 9000 և 15000 դրամ։ Ծառայությունը ներառում է շուրջօրյա տեխնիկական սպասարկում։ «Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել կապի ենթակառուցվածքի մեջ, արդիականացնել ֆիքսված կապը և դրա հիման վրա առաջարկել հաճախորդներին ինտերնետի բարձր արագություններ և որակյալ կապ։ Երևանում արդեն հազարավոր հաճախորդներ օգտվում են VDSL տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետից, և մենք վստահ ենք, որ կորպորատիվ հատվածի գործընկերները նույնպես ըստ արժանվույն կգնահատեն մեր նորացված ինտերնետի բոլոր առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին: