Մեսսին երրորդ տարին անընդմեջ դարձավ Իսպանիայի լավագույն ռմբարկու

Մեսսին երրորդ տարին անընդմեջ դարձավ Իսպանիայի լավագույն ռմբարկու

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ տարին անընդմեջ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է: Արգենտինացին երկու գնդակ հեղինակելով նաև Իսպանիայի առաջնության վերջին տուրում` խփած գնդակների քանակը հասցրեց արդեն 36-ի: Ռմբարկուների մրցավազքի 2-րդ և 3-րդ տեղերում Լուիս Սուարեսը և Քարիմ Բենզեման են՝ 21-ական գոլով: Իսպանիայի 2018/19 մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 33 խաղի, կատարել 15 արդյունավետ փոխանցում: