ԱՄՆ-ի IT-ընկերությունները Google-ից անմիջապես հետո դադարեցրել են բիզնեսը Huawei-ի հետ

ԱՄՆ-ի IT-ընկերությունները Google-ից անմիջապես հետո դադարեցրել են բիզնեսը Huawei-ի հետ

Միացյալ Նահանգների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ֆիրմաները սառեցրել են իրենց մշակումների եւ ծրագրային ապահովման մատակարարումները Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը։ Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Google կորպորացիան որոշել Է դադարեցնել գործարար շփումները Huawei-ի հետ, ինչը փաստորեն վերջինիս զրկում Է տեխնոլոգիաներից եւ ծրագրային ապահովումից օգտվելու հնարավորությունից, բացառությամբ այն արտադրանքների, որոնք տրամադրվում են բաց հասանելիությամբ: Իսկ այժմ, ինչպես ընդգծում Է Bloomberg-ը, Google-ին կմիանան Միացյալ Նահանգների այնպիսի IT-ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Qualcomm-ը, Xilinx-ը եւ Broadcom-ը: Հիշյալ ընկերություններն, ինչպես եւ Google-ը, այդ միջոցներին են դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում ընդունեցին Huawei-ը մտցնել սեւ ցուցակի մեջ։