Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանական միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա

Վրաստանի միջանկյալ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը ՝միամանդատ շրջանից, տեղի կունենա Թբիլիսիում, քանի որ ընտրողներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԿՀԸ նախագահ Թամարա Ժվանիան։ Կիրակի Թբիլիսիում տեղի են ունեցել միջանկյալ խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորական աթոռն ազատվել է, երբ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ է դարձել։ Երկրորդ փուլ են դուրս եկել իշխող կուսակցության թեկնածու Վլադիմիր Կախաձեն՝ հավաքելով ձայների 41․28 տոկոսը և ընդդիմության թեկնածու Շալվա Շավգուլիձեն՝ 36․72 տոկոսով։