Թուրքիայի նկատմամբ մշտապես ճնշում են գործադրում․ Էրդողան

Թուրքիայի նկատմամբ մշտապես ճնշում են գործադրում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտասահմանից Անկարայի նկատմամբ անդադար ճնշում են գործադրում։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։ Նշվում է, որ Էրդողանն այդ մասին ասել է անկախության պատերազմի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ Էրդողանն ասել է, որ արդեն վեց տարի է, ինչպես նախկինում, ճնշում են Թուրքիային։ «Թուրք ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել»,-արձանագրել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ նրանք, որոնք մեկ դարից ավելի է Թուրքիային մեղադրանքներ են ներկայացնում, անտեսում են արխիվային փաստաթղթերն ու փաստերը, ինչպես նաև ցավը, որն ապրել է թուրք ժողովուրդը։