Վրաստանի նախագահը մտահոգված է երկրի իշխանություններին «գրոհելու» Սահակաշվիլիի կոչով

Վրաստանի նախագահը մտահոգված է երկրի իշխանություններին «գրոհելու» Սահակաշվիլիի կոչով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երկրի իշխանություններին «գրոհելու» կոչի վերաբերյալ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Մինչ այդ հայտնի է դարձել, որ Սահակաշվիլին իր կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներին կոչ է արել «հանձակման անցնել» ներկայումս երկրում անցկացվող քաղաքապետերի ընտրություններում: Զուրաբիշվիլիի խոսքերով, Սահակաշվիլու հայտարարությունը հակասահմանադրական է և ստիպում է նրան իր մտահոգությունը հայտնել: Նա նաև հավելել է, որ պետություն ցանկացած ղեկավար, անկախ այն բանից, որևէ պաշտոն զբաղեցնում է, թե ոչ, չպետք է նման հայտարարություններ անի: