Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են անցկացվում

Վրաստանում այսօր միջանկյալ ընտրություններ են անցկացվում

Այսօր Վրաստանում միջանկյալ ընտրություններ են ընթանում. Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում ընտրում են պատգամավորի: Մթածմինդայում միջանկյալ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այդ շրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին, անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը, հաղորդում է «Ալիք մեդիան»։ Ընտրություններ են ընթանում նաև այլ քաղաքներում. Զուգդիդիի, Չիաթուրայի, Խուլոյի, Զեստաֆոնիի և Մառնեուլիի քաղաքացիներն ընտրում են քաղաքապետերին: Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում է հատկապես Զուգդիդին, որտեղ ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ» է կուսակցության առաջադրած թեկնածուն Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինն է: