SpaceX-ը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ

SpaceX-ը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ

SpaceX ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային կառավարության դեմ՝ հաղորդում է RIA Novosti-ն: Նշվում է, որ հայցը պարունակում է «գաղտնի և ծառայողական տեղեկատվություն մատակարարների ընտրության մասին, որոնք հրապարակման ենթակա չեն»: Նախնական տվյալներով՝ SpaceX-ը պահանջներ ունի պետական պայմանագրի վերաբերյալ, սակայն առայժմ պարզ չէ, թե հատկապես գնման որ պետական ծրագրի դեմ է բողոքում ընկերությունը: