Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում

Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ըմբիշ Միհրան Հարությունյանը 3 տարի անց նորից ուժերն է չափել ըմբշամարտում, հաջող է հանդես եկել նաև Դավիթ Սաֆարյանը: Միհրան Հարությունյանը 67 կգ քաշային կարգում 10-0 հաշվով հաղթել է բելառուս Յարոսլավ Կարդաշին, իսկ Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8-4 հաշվով պարտության է մատնել Հունգարիայից Ռոման Աշարինին։ «Չեմպիոնների գավաթ» մրցաշարը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը: Այն անցկացվում է Կրասնոդարում: