ԵՊՏՀ-ի ռեկտորը ստե՞լ է. «Հրապարակ»

ԵՊՏՀ-ի ռեկտորը ստե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գորւմ է. «Նախօրեին մենք հարցազրույց էինք արել պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով դասախոսական անձնակազմի ընտրության նոր «կանոնակարգ» է ընդունել, որի արդյունքում դասախոսներից շատերը կարող են դուրս մնալ համալսարանից, մասնավորապես՝ անգլերեն չիմանալու պատճառով։ Նա հարցազրույցում ասել էր, որ կանոնակարգը քննարկվել է բուհում, բոլոր առաջարկները հաշվի են առնվել, առարկություններ չեն եղել։ Մենք տեղեկացանք, որ բուհում զարմացել են ռեկտորի այս հայտարարությունից, իսկ երեկ բուհի ամենամեծ ամբիոններից մեկը՝ տնտեսագիտության տեսության ամբիոնը, նիստ է արել, ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը ներկայացրել է նշված կանոնակարգը, ապա ամբիոնի անդամները միաձայն դեմ են քվեարկել կանոնակարգին և որոշել են կասեցնել փաստաթղթի գործարկումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: