Ստիպողաբար. Ինչ է խոստանում դպրոցի տնօրենը ծնողներին իրեն աջակցելու դիմաց. «Ժամանակ»

Ստիպողաբար. Ինչ է խոստանում դպրոցի տնօրենը ծնողներին իրեն աջակցելու դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտպանություն իրեն ստիպողական հանրահավաք կազմակերպելով, հիմա էլ ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնողները իբրև թե իրենց աջակցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշխատանքից ազատելուն: Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց ինքն էլ կօգնի, որ նրանց երեխաները ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: