Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» չե՞ն կարողանում նշանակել. «Հրապարակ»

Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» չե՞ն կարողանում նշանակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ 100-ամյակը տոնող, համալսարանի խորհրդի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների առնչությամբ։ «Դեռ ուսանող տարիներից խնդիրներ ունեինք` համալսարանն ավելի լավը դարձնելու»: Չէ` Դուք կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեք, եթե խորհրդի նիստ հրավիրվի, և դրվի Սիմոնյանի անվստահության հարցը։ «Նախորդ անգամ, երբ դրվել է անվստահության հարցը, ես պնդեցի, որ ներկայացվեն հիմնավորումները»: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար դժվար է լինելու նրան դեմ քվեարկելը։ «Դուք հարցը տանում եք անհատական դաշտ, նկատեք` առաջին նիստից հետո համալսարանում տեղի են ունեցել որոշակի շարժեր՝ կառուցվածքային և այլ փոփոխություններ։ Ես հետևում եմ համալսարանի կայքին և դա նկատում։ Ես չգիտեմ` որքանով են դրանք խորքային, ամեն դեպքում՝ ընդունվել է որոշում, որ պետք է ինչ-որ բան փոխել»: Հասկացանք. կոնկրետ կասե՞ք` եթե կրկին դրվի Արամ Սիմոնյանի անվստահության հարցը, ինչպե՞ս կվարվեք Դուք։ «Ինձ համար դա Արամ Սիմոնյանի, Պողոս Պողոսյանի հարցը չէ, ինձ համար համալսարանում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցն է կարևոր»: Իսկ ե՞րբ կլինի խորհրդի նիստը, խոսվում էր մայիսի 15-ի մասին, չեղավ, որովհետև չե՞ն կարողանում Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» նշանակել, դա՞ է պատճառը։ «Երբ տեղի կունենա հաջորդ նիստը, կդժվարանամ ասել՝ նամակ դեռ չենք ստացել»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: