Ճոռոմ խոսքեր. Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով. «Ժամանակ»

Ճոռոմ խոսքեր. Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և գործող 55 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձ սահմանել 65 հազար դրամը: «Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը», գրում են նրանք իրենց հիմնավորման մեջ: Մի՞թե նվազագույն աշխատավարձը 10 հազարով բարձրացնելով լուծվում է գոյատևման խնդիրը, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանում նման աշխատավարձով հնարավոր չէ անգամ կիսաքաղց գոյություն քարշ տալ: Եվ այդ դեպքում ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: