ԱՄՆ-ում վթարի վայրից օդաչուներին տեղափոխող ռազմական դրոններ կստեղծվեն

ԱՄՆ-ում վթարի վայրից օդաչուներին տեղափոխող ռազմական դրոններ կստեղծվեն

ԱՄՆ ՌՕՈւ-ն փնտրում է պայմանագրային ընկերություն, որը կստեղծի փոքրիկ անօդաչու թռչող սարք՝ վթարի վայրից օդաչուներին տեղափոխելու համար: Այս մասին գրում է The Verge-ն: Երբ ամերիկյան ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվում, փրկարարները, վտանգելով իրենց կյանքը գնում են դեպքի վայր՝ օդաչուներին տարհանելու համար: Այժմ իրավիճակը կարող է փոխել անօդաչու տեխնոլոգիան: Պատվիրատուները չեն նշում, թե ինչ կառուցվածք կունենա անօդաչու սարքը: Հայտնի է, որ թռիչքի հեռավորությունը պետք է լինի առնվազն 160 կիլոմետր, իսկ արագությունը`ժամում 185 կիլոմետր: Այն պետք է տեղավորի 2-4 մարդու: