Հայ շախմատիստները՝ Աշխարհի պատանի աստղեր մրցաշարում

Հայ շախմատիստները՝ Աշխարհի պատանի աստղեր մրցաշարում

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է Աշխարհի պատանի աստղեր ավանդական շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում են հայ շախմատիստները: Այս տարի մրցաշարն անցկացվում է 17-րդ անգամ: Կարևորագույն ասյ ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռոբերտ Մուրադյանը: Մասնակցիները թվում է նաև Ռուսաստանը ներկայացնող Եվա Ստեփանյանը: Մրցաշարում կայացել են առաջին և երկրորդ տուրերի պարտիաները, որի արդյունքում երեք շախմատիստ 2-ական միավոր գլխավորում են աղյուսակը: Ռոբերտ Մուրադյանը վաստակել է 1.5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 1 միավոր: Եվա Ստեփանյանը դեռևս միավոր չի վաստակել: