Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը

Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը

17 մայիսի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։ Վաճառքի առաջին փուլը մեկնարկել է այսօր ժամը 12։00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։   Առաջին 100 պրեմիում համարները տեղադրված են bid.beeline.am կայքում` ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։ Մայիսի 22-ի առավոտյան առաջին փուլը կավարտվի և այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց առցանց աճուրդի միջոցով։   Այսօր 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց․«Այս տարվա սկզբում Beeline-ը հայտարարեց, որ բջջային կապի հաճախորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնի շեմը։ Ավելի ու ավելի շատ հաճախորդներ Հայաստանում նախընտրում են Beeline-ը, և մենք ուրախ ենք բաժանորդներին առաջարկել նոր կոդով հեռախոսահամարներ։ Նշեմ, որ վաճառքները տեղի են ունենում մաքսիմալ թափանցիկ կերպով, և նույնիսկ «ամենագեղեցիկ» համարը ցանկացած անձ կարող է գնել։ Այժմ դա կարելի է անել ֆիքսված գնով, որից հետո կմեկնարկի աճուրդը»։   Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։