Google-ն ստեղծել է թարգմանիչ, որ նմանակում է օգտատիրոջ ձայնը

Google-ն ստեղծել է թարգմանիչ, որ նմանակում է օգտատիրոջ ձայնը

Google-ը մշակել է հատուկ ալգորիթմ, որը կարող է խոսքը մի լեզվից թարգմանել մի այլ լեզվի՝ չօգտագործելով տեքստը և պահպանելով խոսողի ձայնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, հաղորդվում է ընկերության բլոգում: «Translatotron-ը բացառում է խնդրի բաժանումն առանձին փուլերի, ինչը մի քանի առավելություն է տալիս կասկադային համակարգերի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նեյրոցանցը ձայնային ներանցումը կմշակի որպես սպեկտրագիր, ինչից հետո դրա հիման վրա նոր սպեկտրագիր կարտադրի առաջադրված լեզվով: Translatotron-ը տալիս է ավելի ստույգ թարգմանություն, քան բազային կասկադային մոդելը, ինչպես նաև ավելի լավ է մշակում հատուկ անունները՝ նշել են Googl-ում: