Ամերիկացուն 40 տարի բանտարկություն է սպառնում Apple-ի ապրանքների հետ խարդախությունների համար

Ամերիկացուն 40 տարի բանտարկություն է սպառնում Apple-ի ապրանքների հետ խարդախությունների համար

Ամերիկացի Վան Սեյլա Մորքը «դատարկ տուփով» խարդախ համակարգի միջոցով խաբեությամբ Apple-ից միլիոն դոլար է կորզել։ Օգտագործելով իրական գնորդների անունները՝ տղամարդ պնդել է, որ պատվիրված տեխնիկայի փոխարեն ստացել է դատարկ տուփեր՝ գրում է Apple Insider-ը։ Ներկա պահին նա իրեն մեղավոր է ճանաչել դատարանում։ Ընկերությունը նրան փոխհատուցել է իբր տեղ չհասցրած ապրանքների համար, իսկ Մորքը այդ գումարը թաքցրել է բանկային մի քանի հաշիվներում՝ փորձելով մոլորեցնել հնարավոր ապագա հետաքննիչներին։ Իրական գնորդները, որոնց անունները օգտագործել է տղամարդը, իրականում ստացել են ապրանքները։ Ամերիկացուն սպառնում է 40 տարվա ազատազրկում։