Ավիադիսպետչերը շփոթել է աջը և ձախը՝ վտանգելով ուղևորների կյանքը

Ավիադիսպետչերը շփոթել է աջը և ձախը՝ վտանգելով ուղևորների կյանքը

Թայվանի Eva Air ավիաընկերության դիսպետչերը շփոթել է աջը և ձախը և Boeing 777 ինքնաթիռը ուղարկել լեռների ուղղությամբ։ Ինքնաթիռը լեռների վրայով անցել է վտանգավոր հեռավորությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել 2016թ․ դեկտեմբերին, սակայն հետաքննության արդյունքները նոր են հրապարակվում՝ գրում է The Independent-ը։ Տեղեկացվում է, որ վատ եղանակի պատճառով դիսպետչերը պետք է ինքնաթիռը ուղարկեր արևմուտք, մինչդեռ նա հրահանգել է ուղղությունը փոխել դեպի ձախ 180 աստիճանով և 2000մ վեր բարձրանալ։ 40 րոպե անց նա օդաչուին հրահանգել է 180 աստիճանով ուղղությունը փոխել դեպի աջ։ Արդյունքում ինքնաթիռը սխալ ուղղությամբ է թռել և հայտնվել է Վիլսոն լեռան կատարից ընդամենը 500 մ հեռավորության վրա։