Բարձրագույն խումբ․ «Արցախը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

Բարձրագույն խումբ․ «Արցախը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 17-րդ րոպեին հեղինակեց Արգիշտի Պետրոսյանը: Այս հաղթանակից հետո «Արցախը» 29 միավորով շարունակում է նման մրցաշարային աղյուսակի նախավերջին` 8-րդ հորիզոնականում: Կապանյան թիմը 31 միավորով 7-րդն է: