«Ռոմայի» լեգենդը հեռանում է

«Ռոմայի» լեգենդը հեռանում է

Իտալական «Ռոմա» ակումբի երկարամյա ավագ Դանիելե դե Ռոսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: 35-ամյա դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում վերջին անգամ կմրցի «Պարմա»-ի հետ: Դեռևս հայտնի չէ, թե իտալացին որտեղ հանդես կգա: Դանիելե դե Ռոսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմա»-ում: Իր նորամուտը թիմում եղել է 2002 թվականին: Դե Ռոսին «Ռոմա»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: