Կարեն Խաչանովը հաղթանակով է սկսել Հռոմի Մասթերս մրցաշարը

Կարեն Խաչանովը հաղթանակով է սկսել Հռոմի Մասթերս մրցաշարը

Ռուսաստանը ներկայացնող հայզգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հռոմի Մասթերս մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովի հակառակորդը Իտալիայից Լորենցո Սոնեգոն էր: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը առավելության հասավ 6:3, 6:7 (1:7), 6:3 հաշվով: Հաջորդիվ Խաչանովը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: