Ռոբին վան Պերսին ավարտեց կարիերան

Ռոբին վան Պերսին ավարտեց կարիերան

Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և «Ֆեյենորդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ավարտել է կարիերան: Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում Պերսին մի վերջին անգամ «Ֆեյենորդ»-ի կազմում դուրս է եկել խաղադաշտ` մասնակցելով «Դեն Հագ»-ի դեմ ամբողջ խաղին: «Ֆեյենորդ»-ը վերջին տուրում պարտվել է և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել 3-րդ տեղը: Ռոբին վան Պերսին 2005 թվականից հանդես է եկել Նիդերլանդների ազգային թիմում: Մասնակցել է ընտրանու 102 խաղի` խփել 50 գնդակ: Աշխարհի 2010 թվականի առաջնությունում վան Պերսին նվաճեց Մունդիալի արծաթե, իսկ 2014 թվականին` բրոնզե մեդալները: Ակումբային կարիերայի ընթացում հարձակվող խաղացել է «Արսենալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ֆեներբախչե»-ում և «Ֆեյենորդ»-ում: