Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացակտի Հայաստանի բացարձակ չեմպիոն

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացակտի Հայաստանի բացարձակ չեմպիոն

Ջրացատկի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները հայտնի են: «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի հանգստյան օրերին տեղի ունեցավ ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում: Տղամարդկանց 1 մետր, 3 մետր ոստնակացատկ ձևերում հաղթեց Վլադիմիր Հարությունյանը: Վերջինս առաջինն էր նաև աշտարակացատկում: Կանանց պայքարում 1 մետր ոստնակացատկում ոսկե մեդալակիր դարձավ Օվսաննա Կարագյոզյանը, 3 մետր ոստնակացատկ ձևում` Ալիսա Զաքարյանը և աշտարակացատկերում` Քրիստինե Հակոբյանը: