Գաբրիել Սարգսյանը երկրորդն է Դուբայի միջազգային մրցաշարում

Գաբրիել Սարգսյանը երկրորդն է Դուբայի միջազգային մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմից Գաբրիել Սարգսյանը Դուբայի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Դուբայում կայացած մրցաշարում Սարգսյանն ուներ ամենաբարձր վարկանիշը: 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր` Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականում Ադրբեջանից Գադիր Գուսեինովն էր, ով հավաքեց 8 միավոր: Դուբայի «Allegiance to Zayed Chess Tournament 2019» մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 135 շախմատիստներ: