Բարձրագույն խումբ. «Փյունիկը» միանձնյա առաջատար

Բարձրագույն խումբ. «Փյունիկը» միանձնյա առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է: Հայաստանի առաջնության 32-րդ տուրից հետո «Փյունիկ»-ն ունի 55 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում 52 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակի վերջում «Բանանց»-ն է 50 միավորով: 4-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ն է, որն ունի 46 միավոր: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդն է: «Շիրակ»-ը 36 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է: 7-րդ տեղում «Գանձասար-Կապան»-ն է (31 միավոր), 8-րդում՝ «Արցախ»-ը (21 միավոր) և վերջին տեղում «Արարատ»-ն է (19 միավոր): Առաջնության 33-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 14-ին, 15-ին: Մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր: