«Մեսսին անկողնում հիասթափեցրեց ինձ». Արգենտինուհի մոդելի սկանդալային հայտարարությունը

«Մեսսին անկողնում հիասթափեցրեց ինձ». Արգենտինուհի մոդելի սկանդալային հայտարարությունը

Արգենտինուհի մոդել Խոանա Գոնսալեսը պերուական Peruvian TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել Լիոնել Մեսսիի հետ և մանրամասներ հրապարակել: «Դա վաղուց էր: Այդ ժամանակ Մեսսին տակավին երիտասարդ էր: Այդուհանդերձ, նա գերազանց հասկանում էր՝ ինչ է անում: Նրա անվտանգության աշխատակիցն ինձ ասել էր, որ Մեսսին ցանկանում է հանդիպել ինձ հետ: Հանդիպման ժամանակ աչքերիս չէի հավատում, որ իմ առջև կանգնած է կուռքս: Անմիջապես ասացի, որ անվտանգության աշխատակցի միջոցով հանդիպում կազմակերպելն այդքան էլ տղամարդկային քայլ չէ: Ակնհայտ էր, որ Մեսսին ամաչկոտ է: Չեմ հիշում՝ նա ասաց, որ ընկերուհի ունի, թե ոչ: Որոշ ժամանակ անց մենք գնացինք Պուերտո-Մադերոյում գտնվող նրա առանձնատուն: Անկեղծ ասած, անկողնում նա ինձ հիասթափեցրեց: Այնպիսի տպավորություն էր, որ իմ առջև դիակ է գտնվում»: