«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Գոռ Մինասյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Գոռ Մինասյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է` Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել է 1994 թվականին: Գոռը ծանրամարտի` Հայաստանի հավաքականի ամենակենսուրախ մարզիկներից է և Գյումրեցուն բնորոշ հումորի զգացում ունի՝ սուր և դիպուկ: Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մինասյանը հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից է: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Ոչ, չունեմ նման բաներ: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: Ուժ, եռանդ և հաղթանակ: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Ծնողներիս: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Թիմակիցներիս հետ: -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Հաղթանակով:   ՀԱՕԿ լրատվության բաժին