Ռոնալդուն և Մակգրեգորը համատեղ մարզում են անցկացրել
14:54 | 2016-07-25
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արձակուրդի ժամանակ մեկնել է Լաս-Վեգաս, որտեղ հանդիպել է UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորի հետ:
Քրիշտիանուն և Քոնորը համատեղ մարզում են անցկացրել: Մաքգրեգորը դրական կարծիք է հայտնել Ռոնալդուի մարզավիճակի մասին:
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վերսկսելու է մարզումները օգոստոսի 10-ից: Նա չի մասնակցի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը: