Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին հայրենիքում ընդունել են ինչպես հերոսների

Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին հայրենիքում ընդունել են ինչպես հերոսների

Իսլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները երեկ երեկոյան վերադարձել են Իսլանդիա, որտեղ արժանացել են հայրենակիցների ջերմ ընդունելությանը: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ դիմավորելու ազգային ընտրանու ֆուտբոլիստներին, որոնց հաջողվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակել պայքարը մինչև ¼ եզրափակիչ փուլ: Հատկանշական է, որ «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչում իսլանդացիները պայքարից դուրս թողեցին մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Անգլիայի հավաքականին: