«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Լևան Բերիանիձե

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Լևան Բերիանիձե

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր նախագծի հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ, գերծանր Լևան Բերիանիձեն է: Նա ծնվել է 1990 թվականին Վրաստանում: 2010 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2015 թվականից համալրել է Հայաստանի հավաքականը, որի կազում էլ Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց Խաղերի ուղեգիրը: Ռիոյի խաղերը մարզիկի նվիրական երազանքն էր: Նրա խոսքով՝ ջանք չի խնայում, երազանքի Խաղերը մեդալով հիշելու համար: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Չունեմ: -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Հավաքականի բժիշկին: -Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Ընտանիքիս: -Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով: -Երազանք, աշխատասիրություն... -Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը: -Լավ մասնակցությամբ:  ՀԱՕԿ մամլո ծառայություն