«Բորուսիա»-ն Մխիթարյանին փոխարինող է գտել

«Բորուսիա»-ն Մխիթարյանին փոխարինող է գտել

Դորտմունդի «Բորուսիա»-ն բանակցություններ է սկսել «Վոլֆսբուրգ»-ի հետ՝ կիսապաշտպան Անդրե Շյուլրեի տրանսֆերի ձեռքբերման նպատակով։ «Բորուսիա»-ի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել և մտադիր է փոխել ակումբային գրանցումը։ Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը գերմանական ակումբին առաջարկում է 25 մլն եվրո։ «Բորուսիա»-ն պահանջում է 40 մլն։ Մխիթարյանը, ում գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․, նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 29 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։