Եվրոպա լիգա, որակավորման փուլ․ «Բանանց»-ի, «Շիրակ»-ի և «Փյունիկ»-ի մրցակիցները հայտնի են
16:21 | 2016-06-20
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին վիճակահանությունը:
Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ:
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով ժամը 16:30-ին պարզ կդառնան մեր թիմերի հնարավոր մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում: