Մեսսին կրկնել է Բատիստուտայի ռեկորդը

Մեսսին կրկնել է Բատիստուտայի ռեկորդը

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակչում գրավել է Վենեսուելայի հավաքականի դարպասը։ Արգենտինացիներն այդ խաղում հաղթել են 4։1 հաշվով։ 28-ամյա հարձակվողն իր 54-րդ գոլն է խփել Արգենտինայի ընտրանու կազմում։ Մեսսին կրկնել է Գաբրիել Բատիստուտայի ռեկորդն ու Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում նրա հետ կիսում է առաջին հորիզոնականը։ Այսպիսով՝ արդեն հաջորդ խաղում Մեսսին կարող է նոր ռեկորդ սահմանել։ Հավելենք, որ վերոգրյալ խաղում գոլից զատ Մեսսին նաև 2 գոլային փոխանցում է կատարել։