«Արսենալ»-ը 19 մլն եվրո կառաջարկի Ալբանիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի դիմաց

«Արսենալ»-ը 19 մլն եվրո կառաջարկի Ալբանիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի դիմաց

Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել Ալբանիայի հավաքականի և «Նապոլի»-ի պաշտպան Էլսեիդ Հիսայի ծառայություններով։ «Զինագործներ»-ը բարելավել են առաջարկի ֆինանսական պայմանները և այժմ 15 մլն եվրոյի փոխարեն առաջարկում են 19 մլն։ Սակայն պաշտպանի գործակալ Մարիո Ջուֆրեդին «Արսենալ» տեղափոխությունն առաջ քայլ չի համարում։ «Կարծում եմ՝ «Արսենալ»-ը «Նապոլի»-ի մակարդակին է և ոչ մի առավելություն չունի։ «Նապոլի»-ն Եվրոպայի ուժեղագույն ակումբների թվում է։ Հավելենք, որ 22-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն։