Ռոնալդուի սելֆին խաղադաշտ ներխուժած երկրպագուի հետ

Ռոնալդուի սելֆին խաղադաշտ ներխուժած երկրպագուի հետ

Պորտուգալիա - Ավստրիա խաղի ավարտից հետո Քրիշտիանու Ռոնալդուի երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ: Պորտուգալացի ֆուտբոլիստն անվտանգության աշխատակիցներին խնդրել է թույլ տալ երկրպագուին լուսանկարվել իր հետ: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Ռոնալդուն 79-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոց նշակետից: