Թե ինչպես խորվաթ երկրպագուները խանգարեցին իրենց թիմին պահել հաղթական հաշիվը

Թե ինչպես խորվաթ երկրպագուները խանգարեցին իրենց թիմին պահել հաղթական հաշիվը

Ինչպես արդեն հայտնել ենք, Խորվաթիայի հավաքականը բաց թողեց հաղթանակը «Եվրո-2016»-ի խմբային փուլի 2-րդ տուրի Չեխիայի ընտրանու դեմ խաղում: Մինչև 76-րդ րոպեն խորվաթները երկու գնդակի առավելություն ունեին: Սակայն… 87-րդ րոպեին 2:1 հաշվի ժամանակ հանդիպումը դադարեցվեց խորվաթ երկրպագուների պատճառով, ովքեր ճայտրուկներ էին նետել խաղադաշտ: Երկարատև դադարի պատճառով մրցավարի ավելացրած րոպեների ընթացքում էլ չեխերը հավասարեցրին հաշիվը: