Վլադիմիր Կլիչկոն ներկա է եղել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզմանը

Վլադիմիր Կլիչկոն ներկա է եղել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզմանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Ուկրաինայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել Իսրայելի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականների հետ: Հավաքն ընթանում է նախատեսված ծրագրով: Մեր բռնցքամարտիկներն անցկացրել են սպարինգ-մենամարտեր մյուս հավաքականների հետ: Այսօրվա մարզմանը ներկա է եղել նաև օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն: Կիևում ընթացող հավաքը կավարտվի հունիսի 13-ին: Մեր հավաքականը Երևան կվերադառնա հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիև է մեկնել 6 մարզիկ: 13417398_1198349160209206_886789051098210346_n 13434918_1198349176875871_1100177510566939153_n ՀԲՖ մամուլի ծառայություն