Հայտնի է, թե որ համարի մարզաշապիկով հանդես կգա Ջական «Արսենալ»-ում

Հայտնի է, թե որ համարի մարզաշապիկով հանդես կգա Ջական «Արսենալ»-ում

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական ընտրել է իր խաղային համարը: Շվեյցարացին հանդես կգա 16 համարի մարզաշապիկով՝ հայտնում է թիմի պաշտոնական թվիթերյան էջը: Նշենք, որ 16 համարի մարզաշապիկով հանդես էր գալիս Աարոն Ռեմզին, վերջինն ընտրել է 8 համարի մարզաշապիկը, քանի որ Միկել Արտետան ավարտել է մարզական կարիերան: