Հենրիխ Մխիթարյանը վնասվա՞ծք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվա՞ծք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականը «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում մարզում է անցկացրել: ՀՖՖ պաշտոնական կայքի հրապարակած լուսանկարում երևում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աջ ոտնաթաթը վիրակապված է: Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը վնասվածք է ստացել: Վնասվածքի մասին տեղեկությունները դեռևս չեն հաստատվել: Ըստ երևույթին՝ այն այդքան էլ լուրջ չէ, և Մխիթարյանը պատրաստ կլինի Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի է ունենալու մայիսի 29-ին՝ առավոտյան 07:00-ին: Նշենք, որ այս օրերին «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մարզվում է նաև Բրազիլիայի հավաքականը։ Հենց այստեղ էլ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Դոնեցկի «Շախտյոր»-ում իր նախկին խաղընկեր, ներկայումս «Չելսի»-ի ֆուտբոլիստ Վիլիանին։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է նաև, որ հավաքականին է միացել Մարկոս Պիզելին: