Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքի միջոցներով Արցախի համար ձեռք են բերվել ռազմական սարքավորումներ

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրամահավաքի միջոցներով Արցախի համար ձեռք են բերվել ռազմական սարքավորումներ

Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին: Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել բոլորիդ կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ: Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ: Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո: Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր: Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները: Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն Քաղաքներ եւ համայնքներ 1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե, Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո 2. Լոնդոն – 3.500 եվրո 3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո 4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո 5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո Անհատներ 1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո 2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո 3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո 4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո 5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո 6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո 7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո 8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո 9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո 10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո 11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո 12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո 13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո 14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո 15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո 16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո 17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո 18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո: Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլլար։ #Andranik Eduard Aslanyan