Հարի Քեյնը ստացել է Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկ»-ը

Հարի Քեյնը ստացել է Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկ»-ը

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 22-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում 38 խաղում 25 գոլ էր խփել (5-ը՝ 11մ հարվածով)։ Նա նաև 1 գոլային փոխանցման հեղինակ է։ «Երազանքներն իրականանում են»,- իր թվիթերյան էջում գրել է Քեյնը։