Ուսման Դեմբելեն բաժանորդագրվել է «Բորուսիա»-ի թվիթերյան էջին

Ուսման Դեմբելեն բաժանորդագրվել է «Բորուսիա»-ի թվիթերյան էջին

Ֆրանսիական «Ռեն»-ի երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն բաժանորդագրվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգի թվիթերյան էջերին: Ավելի վաղ խոսակցություններ կային, որ դորտմունդյան ակումբը մոտ է Դեմբելեի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 15-20 միլիոն եվրո: RMC-ն հաղորդում է, որ «Բորուսիա»-ն 15 միլիոն եվրո է առաջարկել Դեմբելեի տրանսֆերի դիմաց, սակայն ֆրանսիական ակումբից մերժում է ստացել: