Պելեն էջ է բացել Ինստագրամում

Պելեն էջ է բացել Ինստագրամում

Երբեք ուշ չէ սկսել, եթե անգամ դու 75 տարեկան ես՝ գրում է Eurosport-ը Պելեի՝ Ինստագրամում էջ բացելու առիթով: «Ողջույն, ես Էդսոնն եմ(բայց դուք ինձ կարող եք Պելե ասել): Ես ուրախ եմ, որ գրանցվել եմ Ինստագրամում ու կկարողանամ կապ պահպանել ամբողջ աշխարհի իմ ընկերների հետ ու արտահայտվել Բրազիլիայի, իմ Բրազիլիայի մասին: Այժմ ես գտնվում եմ Նյու Յորքում՝ իմ երկրորդ տանը: Հետևեք ինձ ամենուր, և թող գնդակը գլորվի»,- գրել է Պելեն: