Հայտնի է ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի է ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը դարձել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակը Մահրեզին հանձնվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից: Քվեարկությանը մասնակցել են Պրեմյեր լիգայի թիմերի մարզիչներն ու ավագները: Երկրորդ և երրորդ հորիզոնականները գրավել են կրկին «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները՝ համապատասխանաբար Ջեյմի Վարդին ու Նգոլո Կանտեն: Նշենք, որ այս մրցանակի համար պայքարում էին նաև Հարի Քեյնը(«Տոտենհեմ»), Մեսութ Օզիլը(«Արսենալ») և Դմիտրի Պայեն(«Վեսթ Հեմ»): Հավելենք, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Դելե Ալիին: