Որոշ երկրպագուներ շարունակում են պահանջել Արսեն Վենգերի հրաժարականը

Որոշ երկրպագուներ շարունակում են պահանջել Արսեն Վենգերի հրաժարականը

Չնայած այն հանգամանքին, որ Լոնդոնի «Արսենալ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչ»-ին ու դուրս եկավ Պրեմյեր լիգայի 3-րդ հորիզոնական, թիմի որոշ երկրպագուներ շարունակում են պահանջել Արսեն Վենգերի հրաժարականը: Հանդիպման ժամանակ մի խումբ երկրպագուներ «Փոփոխության ժամանակն է. «Արսենալ ՖԱ», ո՛չ «Արսեն ՖԱ» գրությամբ պաստառներ են ցուցադրել՝ արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջելով Արսեն Վենգերի հրաժարականը: