«Զենիթ»-ն ու Daily Mail-ը ցնցում են համացանցը

«Զենիթ»-ն ու Daily Mail-ը ցնցում են համացանցը

Բրիտանական հեղինակավոր «Daily Mail»-ը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի ամենաչստացված լոգոտիպ ունեցող թիմերի իր վարկածը, որի մեջ տեղ է գտել նաև «Զենիթ»-ը: Ռուսական թիմն արձագանքել է՝ ներկայացնելով թերթերի վատագույն լոգոտիպերի իր տարբերակը: Թոփ տասնյակում բոլոր տեղերն զբաղեցրել է «Daily Mail»-ը: Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցը ներողություն է խնդրել՝ նշելով, որ իրենց դուր չի եկել «Զենիթ»-ի նախկին լոգոն՝ վստահություն հայտնելով, որ «Զենիթ»-ը դառնալու է ՈւԵՖԱ-ի գավաթակիր նոր լոգոտիպով: Դժվար է ասել՝ սա հեգնա՞նք է բրիտանացիների կողմից, թե՞ բարեմաղթանք, սակայն այն, որ մեծ քննարկումներ են ծավալվել այս հարցի շուրջ, միանշանակ է: