Լույս աշխարհ է եկել Յուրա Մովսիսյանի երկրորդ դուստրը

Լույս աշխարհ է եկել Յուրա Մովսիսյանի երկրորդ դուստրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է դստեր ծնվելու մասին: Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նորածնի լուսանկարը իր մյուս երկու զավակների հետ: «Իմ աղոթքները լսվեցին Աստծո կողմից: Բարի գալուստ, փոքրիկ Ռիտա Մովսիսյան»,- գրել է Յուրա Մովսիսյանը: Նորածին Ռիտան դարձել է հայազգի ֆուտբոլիստի ընտանիքում երրորդ զավակը և երկրորդ դուստրը: 478