Ուեյն Ռունին ու Ֆիլ Ջոնսը մասնակցել են «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի խաղին

Ուեյն Ռունին ու Ֆիլ Ջոնսը մասնակցել են «Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ապաքինվել է ծնկի վնասվածքից: «Կարմիր սատանաներ»-ի ավագը մասնակցել է երիտասարդական թիմի՝ «Միդլսբրո»-ի հետ խաղին: Ռունին խաղադաշտում է անցկացրել 61 րոպե: Հանդիպմանը մասնակցել է նաև «մանկունյանցիներ»-ի պաշտպան Ֆիլ Ջոնսը, ով ևս ապաքինվել է վնասվածքից: